Բաժիններ՝

Tesla-ն ցուցադրել է իր լիարժեք ավտոպիլոտի աշխատանքը

Tesla-ն ցուցադրել է տեսահոլովակ, որտեղ ընկերության էլեկտրամոբիլը քաղաքամերձ ճանապարհին ընթանում է ինքնաղեկասարքի ռեժիմով: Այդ ամբողջ ժամանակ վարորդի նստոցին գտնվող մարդը ձեռք չի տալիս ղեկին։

Ավտոմեքենան ինքնուրույն կանգ է առնում լուսացույցերի առջեւ, մտնում է ուղանցույց եւ կատարում երթեւեկության այլ անդամների վազանցում: Ճանապարհի որոշ հատվածներում Էլեկտրամոբիլը թափավազքը հասցնում է ժամում 75 կիլոմետրի:

Տեսահոլովակն ավարտվում է նավիգատորով առաջադրված ուղղությամբ ավտոմեքենայի ժամանմամբ: Ավելի վաղ ընկերության հիմնադիր Իլոն Մասքը հայտարարել է, որ 2020 թվականին Tesla-ն պլանավորում է ԱՄՆ-ում անվարորդ տաքսու ծառայություն գործարկել: Ձեռնարկատիրոջ խոսքով՝ այդ նպատակով ընկերությունն առանձին ավտոհավաքակազմ կստեղծի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930