Բաժիններ՝

Facebook-ը կստեղծի սեփական ձայնային օգնական. CNBC

Facebook ընկերությունը սեփական ձայնային օգնական է մշակում: Այդ մասին հայտնել է CNBC հեռուստաընկերությունը: Տեխնիկական ստորաբաժանումը, որը մշակում է վիրտուալ իրականության Oculus սաղավարտը, այս նախագծով զբաղվում է 2018 թվականի սկզբից:

Ենթադրվում է, որ թվային ասիստենտը կարող է ներդրվել Portal տան համար «խելացի» օգնականների, այսինքն՝ էկրան եւ խցիկ ունեցող այն սարքերի աշխատանքում, որոնք կառավարվում են ձայնով: Դրա տերը հնարավորություն կունենա զանգահարել կամ զանգ ընդունել Facebook սոցիալական ցանցի օգտատերերից, մասնակցել տեսախորհրդաժողովների, կառավարել «խելացի» տունը, եւ այդ ամենը նրանք կկարողանան անել՝ չդիպչելով դիսփլեյին:

Ներկայում դրա համար շատերն օգտագործում են Amazon-ի ձայնային օգնականը՝ Alexa-ն: Նոր արտադրանքի թողարկման ժամկետն առայժմ չի հաղորդվում: Նաեւ նոր վիրտուալ օգնականը կկարողանա մրցակցել Apple-ի եւ Google-ի նմանատիպ ծրագրերի հետ, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930