Բաժիններ՝

«Չեմպիոնների լիգայից «Բարսելոնայի» պատճառով դուրս մնալն ամոթ չէ». Սուլշեր

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը խոսել է թիմի վերջին արդյունքների մասին:

– Թիմը 11 միավորով հետ էր թոփ-4-ից, բայց հիմա շատ մոտ է Չեմպիոնների լիգայի գոտուն: Մարդիկ դա հաճախ մոռանո՞ւմ են:

– Երբ նայեք և մտածեք, թե որտեղ ենք եղել, և որտեղ ենք մենք հիմա, կհասկանաք, որ սա անհավատալի է:

Այո, լավ, մենք պարտվեցինք «Բարսելոնայի» հետ երկու խաղերում էլ, դուրս մնացինք գավաթից և պարտվեցինք «Արսենալին» առաջնությունում: Չենք կարող բավարարված լինել այն դեպքում, երբ մենք չենք հաղթել, բայց Չեմպիոնների լիգայից «Բարսելոնայի» պատճառով դուրս մնալն ամոթ չէ:

Մենք հստակ գիտենք, որ ցանկանում ենք հայտնվել թոփ 4-ում, մենք խնդիրներ ունենք և հստակ տեսնում ենք դա: Մենք ամեն օր աշխատում ենք թիմի և ֆուտբոլիստների հետ, որպեսզի լրացնենք բացթողումները: Հուսով եմ, մենք կտեսնենք արդյունքներ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930