
ԵԱՏՄ-ն գոյության հինգ տարվա ընթացքում ապացուցել է իր կայացած լինելը. Լավրով

Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) իր ստեղծման պահից ամրապնդել է դիրքերն՝ ապացուցելով, որ եվրասիական ինտեգրացումը լավ հեռանկարներ ունի: Ապրիլի 19-ին այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Համագործակցության եւ ներդրումների միջազգային խորհրդի անդամների հետ կայացած հանդիպմանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Ինչ վերաբերում է եվրասիական ինտեգրացմանը, ապա այստեղ լավ հեռանկարներ կան,- ասել Է նա:- Այս տարի լրանում է ԵԱՏՄ-ի ստեղծման հինգ տարին, այդ տարիներին կառույցն ամրապնդել է իր դիրքերն՝ ապացուցելով իր կայացած լինելը. Միության երկրների միագումար համախառն ներքին արդյունքն աճել է 2,5 տոկոսով, փոխադարձ առեւտրի ծավալն՝ ավելի քան 9 տոկոսով, իսկ երրորդ երկրների հետ՝ 19 տոկոսով՝ հասնելով գրեթե 120 միլիարդ դոլարի»:
ՌԴ-ի արտգործնախարարության ղեկավարն ընդգծել է, որ արդեն ստեղծվել է ապրանքների, ծառայությունների եւ կապիտալների միասական շուկա: «Բոլոր ձեռնարկումներն իրականացվում են գործարարության հետ սերտ շփմամբ»,- հավելել է նա:
Լավրովը նշել է, որ տարվում է ԵԱՏՄ-ի արտաքին կապերի ընդլայնման աշխատանք: «Օրակարգում է ինտեգրացիոն դաշտի ձեւավորումը, որը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անվանել է որպես եվրասիական մեծ գործընկերություն»,- պարզաբանել է նա: