«Որդիս ասաց, որ ինքը հրաշագործ չէ». Ռոնալդուի մայր
«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդույի մայրը` Դոլորեշ Ավեյրուն, խոսել է իր որդու` Չեմպիոնների լիգայից դուրս մնալու արձագանքների մասին: Թուրինյան ակումբը լքեց պայքարը քառորդ եզրափակչի՝ «Այաքսի» հետ կայացած հանդիպումից հետո (1:2):
– Նա տխուր էր, ուզում էր հասնել եզրափակիչ: Դա տեղի կունենա մեկ այլ անգամ:
– Ի՞նչ ասաց նա:
– Նա ասաց, որ ինքը հրաշագործ չէ: Նա պատմեց, որ իրենք լավ են հանդես գալիս Իտալիայի առաջնությունում, իսկ Չեմպիոնների լիգայում հաջողությունը չհերիքեց: Նա ասաց, որ ոչինչ չի կարող անել, կյանքը շարունակվում է:
Սիրարփի Աղաբաբյան