Բաժիններ՝

«Բոհեմական ռապսոդիան» դարձել է երաժիշտների մասին ամենահասութաբեր կենսագրական ֆիլմը. BBC

Ռեժիսոր Բրայան Սինգերի «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմը երաժշտության աշխարհի ամենահասութաբեր կենսագրական նախագիծն է դարձել կինեմատոգրաֆի պատմության մեջ: Կինոնկարը, որը պատմում է Queen խմբի եւ նրա վոկալիստ Ֆրեդի Մերկյուրիի (1946-1991 թթ.) փառքին հասնելու ճանապարհի մասին, համաշխարհային վարձույթում հավաքել է ընդհանուր առմամբ 900 մլն դոլար, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում՝ 71 մլն դոլար: Այդ մասին, հայտնել է հեռուստառադիոհաղորդումների BBC բրիտանական կորպորացիան:

Ժապավենը, որի բյուջեն կազմել Է մոտավորապես 50 մլն դոլար, հիթ է դարձել Ճապոնիայում, որտեղ դրամամուտքերը հասել են 144 մլն դոլարի: Ինչպես BBC-ին հայտարարել է ֆիլմերի վարձույթի հարցերով փորձագետ Չառլզ Հանթը, նման հաջողությունը «ֆենոմենալ արդյունք» է «Բոհեմական ռապսոդիայի» վարձույթում:

Այնուամենայնիվ, նա ձեռնպահ է մնացել այն կանխատեսումներից, որ ֆիլմի դրամամուտքերը կհաղթահարեն 1 մլրդ դոլարի նշագիծը: Ֆիլմն արդեն դուրս է եկել բոլոր առաջատար կինոշուկաների մեծ էկրաններ, այդ թվում՝ Չինաստանում, որտեղ այն գրաքննության են ենթարկել:

«Բոհեմական ռապսոդիան» չորս ոսկե արձանիկ է ստացել Ամերիկյան կինոարվեստների ակադեմիայի պարգեւների հանձնման 91-րդ արարողությանը: Մասնավորապես, Ռամի Մալեքը, որը Ֆրեդի Մերկյուրիի դերակատարն է, «Օսկար»-ի է արժանացել «Լավագույն դերասան» անվանակարգում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս