Պակիստանում ուժեղ անձրևներն ու քամիները 25 մարդու կյանք են խլել
Պակիստանի հարավում շարունակվող անձրևների ու ավազային փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի: Վիրավորների թիվը մի քանի տասնյակ է: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ուժեղ քամու հետևանքով Փենջաբ նահանգում արմատախիլ են եղել ծառեր, վնասվել են էլեկտրահաղորդալարերը: Լայնածավալ աշխատանքներ են իրականացվում ճանապարհների մաքրման ու երթևեկության բնականոն ընթացքն ապահովելու ուղղությամբ: