Քաղաքապետարանը կանխեց վարորդների բողոքի ակցիան․ ինչ է որոշվել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեւանում գործող ավտոբուսների եւ միկրոավտոբուսների վարորդները այսօր պետք է բողոքի ակցիա իրականացնեին` հրաժարվելով երթուղի դուրս գալ, սակայն Երեւանի քաղաքապետարանն այն կանխել է:
Ուղեւորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը թերթի հետ զրույցում հայտարարեց. «Քաղաքն ամբողջությամբ պարալիզացվելու էր, սակայն քաղաքապետարանից առաջարկեցին հանդիպում, եւ մենք մեր ակցիան հետաձգում ենք: Ասացին. «Մենք պատրաստ ենք լսել ձեզ»:
Իհարկե, չգիտենք, թե իրենց պատասխանները ինչպես կբավարարեն: Մենք ո՛չ այս քաղաքի բնակիչներին ենք թշնամի, ո՛չ էլ քաղաքապետարանի, բայց մենք արդեն 11 տարի է` կես գնով մարդ ենք տեղափոխում: Չենք կարողանում տեղավորվել. ծախսերը շատ են»:
Նշենք, որ վարորդները դժգոհում են` պնդելով, որ իրենք չեն կարողանում այլեւս 100 դրամ ուղեվարձով երթուղի սպասարկել: «Ուղեվարձի բարձրացում չի նշանակում, որ ուղեվարձը պետք է վճարի ուղեւորը:
Կառավարությունը կարող է սուբսիդավորել, կամ երթուղի սպասարկող ընկերությունների համար հնարավորություն ստեղծվի բենզինը ձեռք բերել շուկայականից էժան գնով, կամ էլ քաղաքապետարանը հարկատեսակները նվազեցնի կամ հանի»,- նկատեց Եղիազարյանը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: