Բաժիններ՝

Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալն անսպասելի չի համարում

Մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց թիմի անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Վահագն Դավթյանը գրանցած արդյունքը անսպասելի չի համարում:

«Եվրոպայի առաջնությունում գրանցված այս արդյունքը ակնկալվող արդյունք էր: Միաժամանակ ես գիտեի, որ շատ դժվար պայքար կծավալվի: Ինձ համար նշանակություն չուներ, թե որ տեղով եմ դուրս գալիս եզրափակիչ, քանի որ եզրափակչում ուժեղներն էին: Մարմնամարզությունում այնպես է, որ 8-րդ տեղով եզրափակիչ դուրս եկած մարզիկը, որտեղ է նաև չեմպիոն դառնալ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Դավթյանը:

Վերջինս չցանկացավ առանձնացնել իր հակառակորդ մրցակիցներից ոչ մեկին, նրանց համարելով շատ լավ ուժեղ մարզիկներ են:

Լեհաստանում կայացաշ Եվրոպայի առաջնության առանձին վարժությունների օղակներ մրցաձևում Հայաստանի ներկայացուցիչ Վահագն Դավթյանը դարձավ բրոնզե մեդալակիր՝ հավաքելով 14.933 միավոր: Նույն ձևում Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Արթուր Թովմասյանը միայն 7-րդն է:

Հայաստանի ընտրանու անդամ Արթուր Դավթյանը բազմամարտի եզրափակչում հավաքելով 83.097 միավոր` գրավեց 8-րդ տեղը: Դավթյանն ապահովեց Եվրոպական խաղերին իր մասնակցությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս