
Xiaomi-ի ղեկավարը շուրջ 1 մլրդ դոլար կնվիրաբերի բարեգործությանը. South China Morning Post

Xiaomi չինական ընկերության գլխավոր տնօրեն Լեյ Ցզյունը շուրջ 1 մլրդ դոլար կնվիրաբերի բարեգործությանը: Այդ գումարը նա ստացել է որպես տարեկան բոնուս: Այդ մասին հայտնել է South China Morning Post թերթը:
Նրա տվյալներով, Լեյ Ցզյունը տարվա արդյունքներով որպես բոնուս ստացել է Xiaomi-ի 636,6 մլն բաժնետոմս: Դրանց ընդհանուր արժեքն ապրիլի 9-ին Հոնկոնգի ֆոնդային բորսայում սակարկությունների փակվելու պահին կազմել է մոտավորական 956 մլն դոլար:
Ինչպես հայտնում է South China Morning Post-ը, Xiaomi-ի հրապարակած փաստաթղթերից հետեւում է, որ Լեյ Ցզյունն ամբողջ գումարը նվիրաբերում է բարեգործությանը: Հրատարակության տվյալներով՝ Xiaomi-ի ճշտված զուտ շահույթն անցյալ տարվա ընթացքում կազմել է 1,3 մլրդ դոլար:
Xiaomi-ը հիմնադրվել է 2010 թվականի ապրիլին: Ներկայում ընկերությունն աշխարհում չորրորդ տեղն է զբաղեցնում սմարթֆոնների արտադրության ծավալով: Ընկերության կենտրոնայականը գտնվում է Պեկինում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: