Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. Ամերիաբանկը և տնտեսությունը. մաս 2
Ամերիաբանկը, իր ուրույն դերն ունենալով Հայաստանի տնտեսության զարգացման, ինչպես նաև հասարակության հանդեպ սոցիալական պատասխանատվության գործընթացում, ներկայացնում է իր գործունեության ամփոփ արդյունքները՝ 10 տարվա կտրվածքով: Կարևորելով իր հաճախորդների հետ անցած ուղին և համատեղ ձեռքբերումները՝ Ամերաբանկն արժևորում է իր յուրաքանչյուր գործընկերոջ և իր նվիրված թիմի ներդրումը բանկի շարունակական աճի և զարգացման գործընթացում:
Այս ամենի շնորհիվ է հնարավոր եղել դառնալ առաջատար ֆինանսական կառույց Հայաստանում՝ գրեթե բոլոր հիմնական ցուցանիշներով, և ունենալ նշանակալի ազդեցություն երկրի տնտեսության զարգացման վրա, ներկայանալ յուրօրինակ կորպորատիվ մշակույթով, լինել պատասխանատու կառույց հասարակության հանդեպ:
Բանկին հաջողվել է անկախ Հայաստանի պատմության մեջ լինել առաջին ֆինանսական կառույցը, որի ակտիվներն ու վարկային պորտֆելը գերազանցել են 1 մլդ ԱՄՆ դոլարը: Ամերիաբանկը շարունակելու է զարգացման իր անշեղ ուղին և համաձայն իր ռազմավարության`ձգտելու է առավել հավակնոտ նպատակների իրագործմանը:
Ինչպիսի՞ն է եղել Բանկի անցած ճանապարհը, ի՞նչ ազդեցություն է ունեցել Բանկի գործունեությունը երկրի տնտեսության վրա. այս և մի շարք հարցերի պատասխանը կներկայացնեն գործունեության փաստացի արդյունքները: