Բաժիններ՝

Ռայոլան «Ռեալին» հայտնել է Պոգբայի տրանսֆերի 3 պայմանները

Ինչպես հաղորդում է Le10Sport-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան Մադրիդի «Ռեալին» հայտնել է իր հաճախորդի հնարավոր տրանսֆերի պայմանները:

Նախ՝ ֆրանսիացու ներկայացուցիչը ցանկանում է ֆուտբոլիստի պոտենցիալ տեղափոխությունից ստանալ 18 մլն եվրո փոխհատուցում: Երկրորդը՝ նա ցանկանում է 5 տոկոս բաժնեմաս ունենալ՝ ֆուտբոլիստին պատկերելու իրավունքներից: Եվ վերջապես երրորդ՝ Ռայոլան պահանջել է, որ իր հաճախորդը դառնա թիմի ամենաբարձր վարձատրվող երեք ֆուտբոլիստներից մեկը:

Ընթացիկ մրցաշրջանում Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է 39 հանդիպման՝ դառնալով 14 գոլի և 11 արդյունավետ փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը տվյալ պահին գնահատվում է 90 մլն եվրո: Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Կարմիր սատանաների» հետ նախատեսված է մինչև 2121թ. ամառ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս