Բաժիններ՝

Հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում միաժամանակ հղիացել է 15 աշխատակցուհի

Պարզվել է, որ ԱՄՆ-ի Նյու Յորքի նահանգի հիվանդանոցներից մեկում միաժամանակ հղիացել է 15 աշխատակցուհի: Այդ մասին հայտնել է Inside Edition-ը:

Նրանք բոլորը որպես բուժքույրեր եւ բժշկի ասիստենտներ են աշխատում ծննդաբերական բաժանմունքում եւ նորածինների համար ռեանիմացիայում: Ենթադրվում է, որ նրանցից առաջինը կծննդաբերի ապրիլին: Հղի աշխատակցուհիներից մեկը մտադիր է ծննդաբերել աշխատավայրում եւ կարծում է, որ ավելի լավ տեղ դրա համար չի գտնի:

«Երբ սկսվեն երկունքի ցավերը, բավական կլինի անցնել միջանցքով եւ ստանալ երեխային»,-ասում է նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի Oak Street Elementary School տարրական դպրոցում, որը գտնվում է Կանզասի նահանգի Գոդարդ քաղաքում, միաժամանակ հղիացել է յոթ ուսուցչուհի: Տնօրենը կատակում է, որ այժմ դպրոցին կից պետք է մանկապարտեզ կառուցել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930