Թուրքիայի նախագահականի արձագանքը՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Իտալիայում ընդունված բանաձևին

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունն արձագանքել է Իտալիայի պատգամավորների պալատի կողմից նախօրեին Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունմանը։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Թեմայի շուրջ թուրք պաշտոնյան Twitter-ի էջում գրառում է կատարել, որում մասնավորապես նշված է.

«Մենք խստորեն դատապարտում ենք մեր ազգի պատմությունն աղավաղելու և քաղաքականացնելու Իտալիայի խորհրդարանի ջանքերը։ Սա  անօգուտ, թշնամական և ցավալի մոտեցում է։ Միմյանց հիշողությունների նկատմամբ հարձակում գործելու փոխարեն, մենք բոլորս պետք է միասին աշխատենք, որպեսզի երաշխավորենք, որ ճշմարտությունը գերակայություն ունենա հորինվածքի նկատմամբ»։

Հիշեցնենք, որ Իտալիայի Պատգամավորների պալատն ապրիլի 10-ին ընդունել է բանաձևը, որով երկրի կառավարությանը կոչ է արվում «պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը» և խնդրին տալ միջազգային գնահատական։ Բանաձևը ստացել է 382 կողմ և 0 դեմ ձայներ, 43 պատգամավոր ձեռնպահ է մնացել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930