
«Ջերարդին փոխարինելը ֆուտբոլում ամենաբարդ բանն է վերջին 500 տարիներին». Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնի մասին իր կարծիքով:
«Հենդերսոնը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է: Նա արժանի է գովասանքի, բայց նա շատ չի ստանում գովասանքի խոսքեր:
Հենդերսոնը, ըստ իս, փայլուն խաղացող է: Եթե ես ստիպված լինեի գրել նրա մասին գիրք, ապա այն կազմված կլիներ 500 էջից:
Այնպես որ, ես շատ դրական եմ տրամադրված նրա նկատմամբ: Ջերարդին փոխարինելը ֆուտբոլում ամենաբարդ բանն է վերջին 500 տարիներին: Մարդկանց թվում է, որ եթե նա Սթիվին չէ, ուրեմն մի բան չի բավականացնում: Նա (Հենդերսոնը) շատ լավ է գլուխ հանում այս իրավիճակից, ինչով նա կարող է հպարտանալ:
Հիմա մենք պետք է մտածենք ապագայի մասին, իսկ նա մեր թիմի շատ կարևոր մասն է»,- ասել է Կլոպը:
Սիրարփի Աղաբաբյան