Մեքենան դուրս է եկել Վեդի-Վանաշեն ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին. կա 4 տուժած
Ապրիլի 6-ին՝ ժամը 22:38-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի-Վանաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ինչի հետևանքով վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վեդի-Վանաշեն ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Mercedes E» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է.Ս., ծնված 1997 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Է.Ս.-ն և ուղևոր Ս.Մ.-ն (ծնված 1997 թ.) հոսպիտալացվել են Վեդու ԲԿ, որտեղ Է.Ս.-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Ս.Մ.-ինը՝ միջին ծանրության:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորներ Ա.Ս.-ին (ծնված 1996 թ.) և Հ.Մ.-ին (ծնված 1996 թ.), ովքեր հոսպիտալացվել են Վեդու ԲԿ: Վերջիններս, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, այնուհետև՝ մոտեցրել ավտոքարշակին: