
Փխրուն թխվածքաբլիթ՝ 4 բաղադրիչներից

Բաղադրիչներ
1. Ալյուր – 180 գ
2. Ձվի դեղնուց – 2 հատ
3. Կարագ – 100 գ
4. Շաքարավազ – 100 գ
Պատրաստման եղանակը
1. Փափուկ կարագը հարել ձվի դեղնուցների հետ՝ մինչև ստացվի կրեմանման զանգված:
2. Այնուհետև ավելացնել շաքարավազը և այլուրը, խմոր հունցել:
3. Ստացված խմորից գնդիկներ ձևավորել և դնել յուղաթղթով պատված տապակի վրա:
4. Թխվածքաբլիթները թխել 200 աստիճան տաքացրած ջեռոցում, 20 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը