
Ֆրանսիայի «Լա Շենրե» ծերանոցում չորս կենվոր է մահացել. France Info

Չորս կենվոր է մահացել, եւս 22-ը՝ տուժել Ֆրանսիայի հարավի Լերմ քաղաքի (Թուլուզից դեպի հարավ – արեւմուտք) «Լա Շենրե» ծերանոցում: Ապրիլի 1-ին այդ մասին հայտնել է France Info ռադիոկայանը՝ վկայակոչելով տարածաշրջանի իշխանություններին:
Վերին Գարոնի դեպարտամենտի պրեֆեկտության կարծիքով՝ մարդկանց մահվան առավել հավանական պատճառը սուր սննդային թունավորումն է, սակայն այս պահին ստույգ տվյալներ չկան: 22 տուժածներից 15-ը գտնվում է հիվանդանոցում միջին ծանրության վիճակում: Տարեց մարդկանց մոտ ինքնազգացողության խիստ վատացում է տեղի ունեցել մարտի 31-ի ընթրիքից անմիջապես հետո:
Անհապաղ կանչվել են բժիշկներ, բայց չորս կենվորների փրկել չի հաջողվել: Այդ ծերանոցը շատ հարուստ մարդկանց համար է, հայտնել է ռադիոկայանը: Նրա տվյալներով՝ ամբողջ սնունդը պատրաստվում է տեղում: Հաստատությունը նախատեսված է 90 կենվորների համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: