Բաժիններ՝

«Գահերի խաղը» և ոչ միայն. ապրիլի լավագույն սերիալները

Ապրիլը հաճելի ամիս է լինելու սերիալների սիրահարների համար: Շատ սպասված «Գահերի խաղը» սերիալի վերջին եթերաշրջանից բացի առաջարկում ենք ապրիլին դիտել ևս 14 հետաքրքիր սերիալներ:

Ամսվա պրեմիերաները

1. The Twilight Zone/ Сумеречная зона/ Մթնշաղի գոտի

• Դրամա, ֆանտաստիկա, սարսափ, թրիլլեր
• ԱՄՆ, 2019 թվական
• Պրեմիերան՝ ապրիլի 2-ին

Get Out («Прочь») աղմկահարույց սարսափ ֆիլմի հեղինակ Ջորդան Փիլը թարմացնում է լեգենդար սերիալ-անալոգը: Սերիալի օրիգինալը ցուցադրվել էր դեռևս 60-ականներին: Հետո տարբեր հեղինակներ փորձել են շարունակել նախագիծը:

Նոր սերիալի յուրաքանչյուր սերիան լինելու է առանձին պատմություն՝ ֆանտաստիկայի կամ սարսափի ժանրով:
Հեղինակները խոստանում են պահել օրիգինալ սերիալի ոգին՝ միևնույն ժամանակ կարևոր բաների մասին մտածել ստիպելով հեռուստադիտողներին:

2. In The Dark/ В темноте/ Մթության մեջ

• Կատակերգություն, դրամա
• ԱՄՆ, 2019 թվական
• Պրեմիերան՝ ապրիլի 5-ին

Մերֆին, ով կույր է, ապրում է անիմաստ կյանքով: Շատ հաճախ նա հարբում է և քնում տարբեր տղամարդկանց հետ: Բայց մի անգամ նա գտնում է իր ընկերներից մեկի դին: Իսկ ընկերներ Մերֆին շատ քիչ ուներ:

Մերֆիի ընկերոջ դին անհետանում է մինչև ոստիկանների ժամանելը և ոչ ոք չի հավատում, որ հանցագործությունը իրականում եղել է: Մերֆին որոշում է ինքնուրույն բացահայտել գործը:

3. Warrior/ Воин/ Ռազմիկը

• Դրամա, մարտաֆիլմ, պատմական
• ԱՄՆ, 2019 թվական
• Պրեմիերան՝ ապրիլի 6-ին

Սերիալը հիմնված է հայտնի Բրյուս Լիի սցենարների վրա: Գործողությունները տեղի են ունենում Սան Ֆրանցիսկոյում XIX դարի երկրորդ կեսին, երբ էթնիկ խմբերի դիմակայությունը վերածվեց իրական պատերազմի: Պատանի չինացի ներգաղթյալը, ով տիրապետում է մարտարվեստների, ժամանում է քաղաք և հայտնվում է Չայնաթաունի գանգստերային պատերազմների էպիկենտրոնում:

4. Fosse/Verdon/ Фосс/Вердон/ Ֆոսս/Վերդոն

• Դրամա, կենսագրական, երաժշտական
• ԱՄՆ, 2019 թվական
• Պրեմիերան՝ ապրիլի 10-ին

Կենսագրական երաժշտական սերիալը պատմում է հայտնի պարուսույց Բոբ Ֆոսսի և լեգենդար պարուհի Գվեն Վերդոնի հարաբերությունների պատմությունը: Նրանք միասին ստեղծեցին տասնյակ հայտնի նախագծեր, որոնք փոխեցին Բրրոդուեյը: Սակայն, կուլիսներում տեսարանները լի էին իրական կրքերով. այս զույգը միաժամանակ սիրեց և ատեց իրար:

5. You vs. Wild/ Ты против дикой природы/ Դու՝ ընդդեմ վայրի բնության

• Փաստավավերագրական, ինտերակտիվ
• ԱՄՆ, 2019 թվական
• Պրեմիերան՝ ապրիլի 10-ին

Brandashmyg ֆիլմի հաջող փորձից հետո Netflix-ը շարունակում է զարգացնել ինտերակտիվ հեռուստատեսությունը: Այժմ հայտնի հաղորդավար և վայրի բնությունում գոյատևելու մասնագետ Բեըր Գրիլսը հրավիրում է բոլորին մասնակցելու իր արկածներին:

Էկրանի տարբերակները ընտրելով՝ հեռուստադիտողները կկարողանան ուղղակիորեն ազդել հաղորդավարի գործողությունների վրա, և նրա ճանապարհորդությունների հաջողությունը կախված կլինի այդ ընտրությունից:

6. Black Summer/ Чёрное лето/ Սև ամառ

• Սարսափ, թրիլլեր, մարտաֆիլմ
• ԱՄՆ, Կանադա, 2019 թվական
• Պրեմիերան՝ ապրիլի 11-ին

Nation Z զոմբի-սերիալի անսպասելի հաջողությունից հետո հեղինակները ստեղծում են սերիալի սփին-օֆֆը Netflix-ի համար: Սյուժեն պատմում է մի երիտասարդ մոր մասին, որը վտանգավոր ճամփորդության է գնում՝ իր դստերը գտնելու համար: Որպեսզի դա անի, նա միանում է մի փոքր թիմի, քանի որ շրջակայքում ակտիվանում է զոմբի ապոկալիպսիսը:

7. Gentleman Jack/ Джентльмен Джек/ Ջենթլմեն Ջեք

• Դրամա
• Անգլիա, 2019 թվական
• Պրեմիերան՝ ապրիլի 22-ին

XIX դարի կեսերին Յորկշիրի հողատեր Էն Լիստերը որոշում է փոխել իր հայրական տիրապետության ճակատագիրը՝ այնտեղ բացելով ածուխի հանքեր:

Նա տղամարդու նման վարում էր իր բիզնեսը և չէր թաքցնում հարաբերությունները կնոջ հետ: Դրա համար նրան տվեցին Ջենթլմեն Ջեք մականունը:

Հետաքրքիր է, որ սերիալը հիմնված է Էն Լիստերի իրական կոդավորված օրագրերի վրա, որոնք վերծանվել են վերջերս:

8. NS4AO2/ Страна Рождества/ Սուրբ Ծննդյան երկիր

• Ֆանտաստիկա, սարսափ
• ԱՄՆ, 2019 թվական
• Պրեմիերան՝ ապրիլի 30-ին

Սերիալը հիմնված է Ջո Հիլի՝ Սթիվեն Կինգի որդու գրքի վրա:
Երիտասարդ նկարիչ Վիկտորիա Մաքքուինը հայտանաբերում է, որ ունի սուպերհնարավորություն: Շուտով նա հանդիպում է Չարլի Մենքսին՝ անմահ, ով սնվում է մանկական հոգիներով: Այն ամենը, ինչ մնում է մանուկներից, նա ուղարկում է Սուրբ Ծննդյան երկիր:

Դա սառցե երկիր է, որտեղ ամեն օր տոն է, իսկ դժբախտությունը համարվում է հանցագործություն: Բայց նույնիսկ այդ կանոնները խախտում են Մենքսի հիվանդ երևակայությամբ: Եվ Վիկտորիան որոշում է, որ նա պետք է ազատի աշխարհը այդ հրեշից:

Հայտնի սերիալների նոր եթերաշրջաններ

9. Veep/ Вице-президент/ Փոխնախագահ

• Կատակերգություն
• ԱՄՆ, 2012-2019 թվականներ
• 7-րդ եթերաշրջանի մեկնարկը՝ ապրիլի 1-ին
• IMDb: 8.2

Ավարտին է մոտենում նախկին սենատոր Սելին Մեյերի մասին պատմությունը, ով սկզբում փոխնախագահ էր, իսկ հետո դարձավ երկրի ղեկավարը:

Պաշտոնապես հայտարարվեց, որ յոթերորդ եթերաշրջանով կավարտի պատմությունը: Հերոսուհին կփորձի օգտագործել սահմանադրական դատավարությունը, որպեսզի վերադառնա իր պաշտոնին, բայց նա կրկին ուժեղ հակառակորդներ կունենա:

10. Barry/ Барри/ Բարիի

• Կատակերգություն, դրամա, կրիմինալ
• ԱՄՆ, 2018-2019 թվականներ
• 2-րդ եթերաշրջանի մեկնարկը՝ ապրիլի 1-ին
• IMDb: 8.1

Վարձու մարդասպանի պատմությունը, ով հերթական առաջադրանքը կատարելիս հայտնվել էր բեմում և որոշել փոխել մասնագիտությունը, դարձավ 2018 թվականի հիթերից մեկը:

Երկրորդ եթերաշրջանը պատմելու է Բերրիի՝ նախկին կյանքից վերջնականապես ազատվելու փորձերի մասին:

11. Chilling Adventures of Sabrina/ Леденящие душу приключения Сабрины/ Սաբրինայի սարսափելի արկածները

• Ֆենթըզի, սարսափ, դրամա
• ԱՄՆ, 2018-2019 թվականներ
• 2-րդ եթերաշրջանի մեկնարկը՝ ապրիլի 6-ին
• IMDb: 7.8

Երիտասարդ կախարդի կյանքի պատմությունը կշարունակվի երկրորդ եթերաշրջանում: Սաբրինան ստորագրել է մթության մատյանում և հայտնվել է անտեսանելի արվեստների ակադեմիայում: Նա դեռևս կախված է իր մահկանացու ընկերներից և չի պատրաստվում դադարեցնել պայքարել իր սիրելիների համար: Սակայն, Սաբրինան պետք է ընտրի, թե ո՞ր աշխարհն է իրեն մոտ:

12. Killing Eve/ Убивая Еву/ Եվային սպանելով

• Թրիլլեր, դրամա
• ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Իտալիա, 2018-2019 թվականներ
• 2-րդ եթերաշրջանի մեկնարկը՝ ապրիլի 8-ին
• IMDb: 8.3

Այս սերիալը ստացավ երկրորդ եթերաշրջանը այն ժամանակ, երբ առաջին եթերաշրջանները դեռ էկրաններին չէր: Եվ հեղինակները չսխալվեցին:

MI5-ի դեպրեսիվ աշխատակցի և խարդախ ռուս քաղբանտարկյալի միջև առճակատման պատմությունը, որն ուժգնանում էր իրական և թեժ կրքերով, գրավեց միլիոնավոր հեռուստադիտողների: Եվ այժմ Վիլլանելը և Եվան շարունակելու են հետապնդել իրար:

13. Game of Thrones/Игра престолов/ Գահերի խաղը

• Ֆենթըզի, դրամա, մարտաֆիլմ, մելոդրամա
• ԱՄՆ, Մեծ Բրիտանիա 2011-2019 թվականներ
• 8-րդ եթերաշրջանի մեկնարկը՝ ապրիլի 14-ին
• IMDb: 9.5

Անկասկած, սա ամենասպասված սերիալն է և ոչ միայն գարնանը, այլ ամբողջ 2019 թվականին: Լեգենդար սերիալը մոտենում է ավարտին:

Գիշերվա թագավորը տիրացավ վիշապին և քանդեց պատը, և հիմա մարդկությունը պետք է վերջին պայքարը մղի սպիտակ քայլորդների դեմ: Ամբողջ թագավորությունը պետք է համախմբվի:

Գահերի խաղի նոր եթերաշրջանի մասին ավելի մանրամասն՝ այստեղ:

14. Cobra Kai/ Кобра Кай/ Կոբրա Կայ

• Մարտաֆիլմ, կատակերգություն
• ԱՄՆ, 2012-2019 թվականներ
• 2-րդ եթերաշրջանի մեկնարկը՝ ապրիլի 24-ին
• IMDb: 8.9

Այս սերիալի առաջին եթերաշրջանը շատ նոստալգիկ էր և հիշեցնում էր ժանրի շատ սերիալներ:

Սակայն հեղինակները կարողացան ցույց տալ ոչ միայն երկու հին մրցակիցների առճակատումը, այլև դպրոցականների նոր սերնդի դժվարությունները, նույնիսկ հայրերի և երեխաների խնդիրը: Առաջիկա մրցաշրջանում երկու հերոսները կվերականգնեն իրենց դոջաները և կսկսեն իրենց մարզել աշակերտներին:

15. The Son/ Сын/ Որդին

• Դրամա, վեսթերն
• ԱՄՆ, 2012-2019 թվականներ
• 2-րդ եթերաշրջանի մեկնարկը՝ ապրիլի 25-ին
• IMDb: 7.6

Իլայ Մաքքալոուին անվանում են Տեխասի առաջին որդին: Նա նահանգի ամենախոշոր հողատերերից մեկն է: Սերիալը պատմում է նրա ճանապարհի մասին և այն մասին, թե ինչպես նոր կարգը ստիպեց նրան անցնել նավթի արդյունահանման:

Երկրորդ եթերաշրջանը ներկայացնում է Իլայի կյանքը հնդիկների հետ, սեփական տան ապստամբությունը, ինչպես նաև այն դաժան մեթոդները, որոնցով նա պահպանում է իր ազդեցությունը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս