Բաժիններ՝

«Բոլոր 3 տարբերակներն էլ մինչև հանձնաժողովի նիստը քննարկելու ենք ԱԺ-ում՝ իրենց դրական և բացասական կողմերով հանդերձ»

ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քանի որ եկամտային հարկի այլընտրանքային տարբերակի մասին շատ են հարցեր տալիս, ասեմ։

1. Կառավարությունն առաջարկում է եկամտային հարկի համահարթ տարբերակ՝ 23%,

2. Տնտեսագետների հետ քննարկումների արդյունքում ներկայացվել է քեշբեքով տարբերակը, որով կիսվել էի իմ էջում,

3. Կրկին, քննարկումների արդյունքում առաջարկվել է համահարթ՝ չհարկվող շեմով տարբերակ, որի վրա որոշակի աշխատել ենք։ Սրա մասին էլ մանրամասն կասեմ։
2-ը և 3-ը առայժմ ընդամենը գաղափարներ են։

Բայց ԲՈԼՈՐ 3 տարբերակներն էլ մինչև հանձնաժողովի նիստը քննարկելու ենք ԱԺ-ում՝ իրենց դրական և բացասական կողմերով հանդերձ։

Քննարկումը լինելու է հրապարակային և ուղիղ հեռարձակվելու է։ Հրավիրելու ենք մի շարք անկախ տնտեսագետների։

ԱԺ-ն պետք է լինի բոլոր տարբերակների առողջ քննարկման հարթակ։ Որպեսզի ոչ ոքի համար մութ հարցեր չմնան։

Ասեմ նաև, որ հարկային օրենսգրքի փոփոխությունները, մինչև հանձնաժողովի նիստը, նույն տարբերակով մանրամասն ու բաց քննարկելու ենք՝ տարբեր շրջանակների ու մասնագիտական խմբերի հետ»։

https://www.facebook.com/babken.tunyan/posts/1371742639633349

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031