Հարկային օրենսգրքի բարեփոխումների նախագծից հանվել է գազավորված ըմպելիքների հարկման դրույթը

Գազավորված ըմպելիքներն ակցիզային հարկով հարկելու օրենսդրական նախա­ձեռ­նու­թյան վերաբերյալ այդ ապրանքատեսակների արտադրությամբ զբաղվող տնտե­սա­վա­րող սուբյեկտները ներկայացրել են որոշ մտահոգություններ և անհամաձայնու­թյուն­ներ, որոնք մանրամասն և բազմակողմանիորեն քննարկվել են կառավարությունում:

Ուստի տեղեկացնում ենք, որ քննարկումների արդյունքում որոշ­վել է ներկա փուլում ձեռնպահ մնալ գազա­վորված ըմպելիքներն ակցիզային հարկով հար­կելու առաջարկության հետագա քննար­­կումից և այն հանել հարկային օրենսգրքում փոփո­խություններ նախատեսող օրենքի նախա­գծից:

ՀՀ ֆինանսների նախարարություն     

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031