Բաժիններ՝

«Ռեալի» և «Ատլետիկոյի» առաջին դերբին՝ Եվրոպայից դուրս. ICC-ի խաղացանկը

Հրապարակվել է մինչմրցաշարային International Champions Cup-2019-ի խաղացանկը:
Խաղերը կանցկացվեն ԱՄՆ-ում, Եվրոպայում և Ասիայում: Մրցաշարը կանցկացվի հուլիսի 16-ից օգոստոսի 10-ը:

Պատմության մեջ առաջին անգամ «Ռեալի» և «Ատլետիկոյի» դերբին կկայանա Եվրոպայի սահմաններից դուրս:

Հիշեցնենք, որ «Յուվենթուսը» ամռանը իր նախամրցաշարային շրջագայությունը կանցկացնի Ասիայում, այլ ոչ թե Միացյալ Նահանգներում: The New York Times-ը հայտնում է, որ Միացյալ Նահանգներում տուրի կազմակերպիչները որոշել են այն անցկացնել առանց թուրինյան ակումբի և դրա առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի, որպեսզի բացառվի պորտուգալացի հարձակվողի հավանական ձերբակալությունը:
2018 թվականի սեպեմբերին բռնաբարության հոդվածով Ռոնալդուի դեմ մեղադրանքը թարմացվել է, և սկսվել է հետաքննություն: Հավանական է, որ ԱՄՆ մեկնելու դեպքում Ռոնալդուին կձերբակալեն՝ որպես մեղադրյալ:

Մրցաշարի ընթացքում տեղի կունենան հետևյալ խաղերը.

«Ռոմա»-«Գվադալախարա», Բրիջվյու, ԱՄՆ
«Արսենալ»-«Բավարիա», ԱՄՆ
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Ինտեր», Սինգապուր
«Արսենալ»-«Ռոմա», Շառլոտ, ԱՄՆ
«Բավարիա»-«Ռեալ», Հյուսթոն, ԱՄՆ
«Բենֆիկա»-«Գվադալախարա», Սանտա-Կլարա, ԱՄՆ
«Յուվենթուս»-«Տոտենհեմ», Սինգապուր
«Ռեալ»-«Արսենալ», Կանզաս Սիթի, ԱՄՆ
«Ատլետիկո»-«Գվադալախարա», Առլինգտոն, ԱՄՆ
«Յուվենթուս»-«Ինտեր», Չինաստան
«Ռոմա»-«Բենֆիկա», Հարիսոն, ԱՄՆ
«Տոտենհեմ»-«Մանչեսթեր Յունայթեդ», Շանհայ, Չինաստան
«Ռեալ»-«Ատլետիկո», Իսթ Ռուտերֆորդ, ԱՄՆ
«Միլան» «Բենֆիկա», Ֆոքսբորո, ԱՄՆ
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Միլան», Քարդիֆ, Ուելս
«Տոտենհեմ»-«Ինտեր», Լոնդոն, Անգլիա
«Ատլետիկո»-«Յուվենթուս», Ստոկհոլմ, Շվեդիա

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս