Բաժիններ՝

«Ստվերից դուրս գալու ժամանակ կարող են լինել որոշակի գնաճի տեմպեր». Դավիթ Անանյան

«Ստվերից դուրս գալու ժամանակ կարող են լինել հարկային բեռի ավելացմամբ պայմանավորված որոշակի գնաճի տեմպեր, բայց դրանք, չեմ կարծում, որ երկարաժամկետ էֆեկտներ են ունենալու»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով տեսակետին, որ ստվերից դուրս գալը կհանգեցնի գնաճի:

Ըստ նրա՝ Հայաստանում չհաշվառվող տնտեսությունը կամ ստվերը վերջին տարիներին 25%-ից նվազել է 22%. «Մենք ոլորտային, հասցեական ստվերի գնահատականներ ենք տալիս: Այս պահին հարկունակ ստվերի գնահատման տեղեկատվական համակարգերն ենք  ներդնում»:

Հարցին՝ Սամվել Ալեքսանյանի ձեռնարկություններում ստվեր կա՞, թե՞ ոչ, Դ.Անանյանը պատասխանեց, որ ընդհանուր հանրագումարով Ալեքսանյանին պատկանող ընկերություններն անցած տարվա համեմատ ավելացրել են իրենց վճարած հարկերը, ուղղակի ինքը նաև ավելի թափանցիկ գործելու նկատառումներից ելենելով, սեգմենտավորել է իրենց բիզնեսը.

«Եթե մի տնտեսվարող սուբյեկտով բազմաթիվ ոլորտներում գործունեություն էր իրականացնում, հիմա բիզնեսը տարանջատել է ըստ ոլորտների: Դրա արդյունքում ավելի թափանցիկ են լինում և ավելի շատ հարկեր են վճարում»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս