
Թռչնամիսը թանկացել է 300 դրամով. որն է պատճառը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի ներքին շուկայում օր օրի թանկանում է թռչնամիսը: «Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ շրջայցի արդյունքում արձանագրեց, որ թռչնամսի մեկ կիլոգրամը թանկացել է 300 դրամով: Տեղական արտադրության հավի ազդրի մեկ կիլոգրամը, եթե շաբաթներ առաջ վաճառվում էր 1300 դրամով, ապա երեկ հասել էր 1600 դրամի:
Ըստ մասնագետների՝ թռչնաբուծության ոլորտում վերջին մի քանի տարիների ընթացքում արտադրության անընդհատ աճ է արձանագրվում: Ի դեպ, ոչ միայն արտադրությունն է ավելացել, այլեւ մարդկանց գնողունակությունն է բարձրացել: Չէ՞ որ մարդկանց մեծ մասը նախընտրում է ավելի շատ սպիտակ միս օգտագործել, քան կարմիր, ինչն էլ բնականաբար ազդել է թռչնամսի ոչ միայն արտադրության, այլեւ սպառման ծավալների վրա»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: