
««Մանչեսթեր Յունայթեդում» ամեն ինչ դիտարկվում է Ֆերգյուսոնի ժամանակի պրիզմայով: Ֆերգյուսոն, Ֆերգյուսոն, Ֆերգյուսոն». Իբրահիմովիչ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով այժմ խաղում է «Լոս Անջելես Գելեքսիում», խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին:
«Այն, ինչ հիմա կատարվում է ակումբում, համեմատվում է Ֆերգյուսոնի դարաշրջանի հետ: «Մանչեսթեր Յունայթեդում» ամեն ինչ դիտարկվում է Ֆերգյուսոնի ժամանակի պրիզմայով: Ֆերգյուսոն, Ֆերգյուսոն, Ֆերգյուսոն: Եթե Ֆերգյուսոնը լիներ այստեղ, այդպես չէր լինի, կամ՝ Ֆերգյուսոնը այլ կերպ կվարվեր:
Եթե ես գայի ակումբ՝ որպես մարզիչ, ես կասեի, որ Ֆերգյուսոնը այլևս այստեղ չէ: Եվ ես եկել եմ այստեղ իմ սեփական պատմությունը ստեղծելու համար, ուզում եմ գրել այն: Ուստի ես չեմ ուզում լսել, թե ինչ է կատարվել առաջ: Ես ուզում եմ մտածել ներկայի մասին: Պետք է նոր հոգեբանություն:
Ֆերգյուսոնն այս ակումբի պատմության մեջ տեղ ունի, սակայն ակումբը շարունակում է ապրել: Նրանց համար դժվար է գտնել իրենց ինքնությունը, և սա խնդիր է»,- ասել է Իբրահիմովիչը:
Սիրարփի Աղաբաբյան