Բաժիններ՝

«Եթե Չեմպիոնների լիգայում կա ֆավորիտ, ապա դա «Բարսելոնան» է». Պոչետինո

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտների մասին:

«Եթե Չեմպիոնների լիգայում կա ֆավորիտ, ապա դա «Բարսելոնան» է: Խաղա՞լ նրանց հետ եզրափակչում: Որտեղ է պետք ստորագրել դրա համար: Ես համոզված եմ:

Ցանկացած անգլիական թիմ նախընտրում է խուսափել հանդիպումից մյուսի հետ, սակայն կա այն, ինչ կա: «Սիթին» թիմ է, որը հաղթելու պարտավորություն ունի, բայց դա ոչ միայն Պեպի ժամանակի հետ է կապված, այդպես եղել է նաև Մանչինիի և Պելեգրինիի ժամանակ:

Մենք պայքարելու ենք մեր նոր մարզադաշտի շնորհիվ: 62 հազար մարդ մեզ կվարակի հատուկ էներգիայով: Իհարկե, մենք կարող ենք անակնկալ մատուցել:

«Մանչեսթեր Յունայթե՞դը»: Վերջին տարիներին այս թիմը ստեղծված է մեծ հաղթանակների համար: Իհարկե, նրանք ունեն մակարդակ, բայց ինձ թվում է, որ «Բարսելոնան» մեկ այլ ավելի բարձր մակարդակում է»,- ասել է Պոչետինոն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031