Բաժիններ՝

«Ռեալը» կփորձի ձեռք բերել Մանեին

«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն կարող է կարիերան շարունակել «Ռեալի» կազմում:

France Football-ի տվյալներով, մադրիդյան ակումբը մտադիր է առաջիկա ամռանը վերադառնալ սենեգալցուն գնելու տարբերակին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մանեի ձեռքբերմամբ շահագրգռված է «Ռեալի» նոր գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը: Ավելին, Մանեին գնելը եղել է Զիդանի վերադարձի պայմաններից մեկը:

Զիդանը և մադրիդյան ակումբը ցանկանում էին գնել Մանեին դեռ նախորդ տարի, սակայն ֆրանսիացին հեռացավ թիմից, իսկ մադրիդյան ակումբն էլ հրաժարվեց «Լիվերպուլի» խաղացողին գնելու մտքից:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս