Հայ հրաձիգները բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
Հայ հրագիձները թիմային բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում:
Լեհաստանի Վրոցլավ քաղաքում նրանք մասնակցել են ուսումնամարզական հավաքի, որտեղ նախապատրաստվել են մարտի 16-25-ը Խորվաթիայի Օսիեկ քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի ղեկավարությամբ 13 լավագույն հրաձիգները ուսումնամարզական հավաքից անմիջապես հետո մեկնեցին Եվրոպայի առաջնությանը: Մարզիկները մասնակցելու են երեք զինատեսակից՝ հրացան, ատրճանակ և վազող թիրախ:
Ատրճանակ ձևում հանդես եկող մարզիկներ Զավեն Իգիթյանը և Նարե Գաբրիելյանը թիմային միքս վարժության երիտասարդների պայքարում գրավել են 20-րդ հորիզոնականը՝ ընդհանուր հաշվով հավաքելով 747 միավոր: Մարտի 18-ին վազող թիրախ ձևի նորմալ վազք վարժության մեծահասակների պայքարում Հայաստանը ներկայացրել են միաժամանակ երեք մարզուհի: Նրանք պայքարել են անհատական և թիմային պայքարում: Անհատական՝ Լիլիթ Մկրտչյան (541 միավոր, 7-րդ տեղ), Գոհար Հարությունյան (535 միավոր, 10-րդ տեղ) և Արուսյակ Գրիգորյան (531միավոր, 11-րդ տեղ): Միասին հավաքելով 1607 միավոր՝ նրանք վազող թիրախ ձևի խառը վազք վարժությունից Եվրոպայի առաջնության մեծահասակների պայքարում գրավել են 3-րդ հորիզոնականը: