Բաժիններ՝

«Այն, ինչ անում է Սուլշերը «Մանչեսթեր Յունայթեդում», հպարտություն է առաջացնում». Բեքհեմ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Դեյվիդ Բեքհեմը բարձր է գնահատել նախկին խաղընկերոջ՝ Օլե-Գունար Սուլշերի կատարած աշխատանքը մանկունյանցիների գլխավոր մարզչի պաշտոնում:

«Օլեն նոր է եկել ակումբ: Նա շահում է խաղացողների վստահությունը, որովհետև օգնում է թիմին հաջողությունների հասնել: Նա դառնում է հասուն մասնագետ, ում հարգում են ոչ միայն՝ երիտասարդները, այլև՝ ավելի տարիքով ֆուտբոլիստները:

Ֆերգյուսոնի աջակցությունը նույնպես օգնեց Սուլշերին և նրան վստահություն հաղորդեց: Հրաշալի է, երբ դուք նման հաջողությունների եք հասնում: Գլխավոր մարզչի պաշտոնում տեսնել մեկին, ով գիտի ակումբը, շատ լավ է: Այն, ինչ նա անում է, ստիպում է մեզ՝ նրա նախկին ակումբակիցներին, հպարտություն զգալ: Սա անհավանական է»,- Բեքհեմի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031