Բաժիններ՝

Թրամփի ինքնագրով Աստվածաշունչը eBay-ում վաճառել են 325 դոլարով. The Hill

Աստվածաշունչը, որը երկու տարի առաջ մակագրել էր Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, ԱՄՆ-ում eBay-ի ինտերնետ-աճուրդում վաճառվել է 325 դոլարով:

Ինչպես հայտնել է The Hill թերթը, այժմ արդեն Աստվածաշնչի նախկին տերն սկզբնապես դրա դիմաց պահանջել էր 525 դոլար, բայց ստիպված էր աճուրդի ընթացքում երկու հարյուր դոլար զիջել, քանի որ հայտարարված գնով այն ձեռք բերել ցանկացողներ չգտնվեցին:

Գրքի տիրոջ խոսքով, որը ներկայացել է GraphwizardCollectibles կեղծանվամբ, նախագահն Աստվածաշունչն ստորագրել էր 2016 թվականի ընտրարշավի շրջանակում երկրում կատարած ուղեւորության ընթացքում: Գրքին կցված է հավաստագիր, որը հաստատում է Թրամփի ստորագրության իսկությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031