«Փաշինյանի այս շրջայցերից սկսում եմ վախենալ». Հրանտ Մելիք-Շահնազարյան
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քանի ժամ շարունակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մասիսի գյուղերի բնակիչների հետ է շփվում։ Եկել է՝ տեղում ծանոթանա գյուղացիների խնդիրներին։ Շատ ապրի։ Մոտ 3 ժամ նրա լայվերը նայեցի, իմ աչքով տեսա, որ այդ խնդիրներից մեկի համար լուծում գտավ երկրի ղեկավարը։ Մարդիկ տրանսպորտից էին բողոքում, առաջարկեց, որ երեկոյան ինչ-որ մի ֆիքսված ժամի Մասիսից մեկ ռեյս ավել արվի դեպի այդ գյուղ։
Լայվի 30-րդ րոպեից սկսած՝ մարդկանց բողոքները սկսեցին կրկնվել։ Համբերությամբ զինված ևս մի 2 ժամ նայեցի, ոչ մի նորություն չտեսա։ Հասկացա, որ եթե մի քիչ էլ շարունակեմ նույն ձև, ապա հանգիստ կարող եմ հավակնել երկրի համար 2 պարապ մարդու կոչմանը։ Ես ու ինքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Իսկ եթե ավելի լուրջ, ապա Փաշինյանի այս շրջայցերից սկսում եմ վախենալ։ Եթե պետական ապարատն այնքան խափանված է, որ վարչապետն անձամբ է ստիպված զբաղվել կոնկրետ գյուղի կոնկերտ բնակչի կենցաղային խնդիրներով, ուրեմն՝ մենք շատ մտահոգվելու լուրջ պատճառներ ունենք»։
Քանի ժամ շարունակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մասիսի գյուղերի բնակիչների հետ է շփվում։ Եկել է՝ տեղում ծանոթանա գյուղացիների…
Gepostet von Հրանտ Մելիք-Շահնազարյան am Samstag, 16. März 2019