Ամեն օր ավոկադո ուտելու 20 պատճառ
Կասկած չկա, որ ավոկադոն մոլորակի ամենաօգտակար մրգերից է։ Այն սննդարար նյութերի իսկական պահեստ է։ Բացի դրանից, այս միրգն այնքան ունիվերսալ է, որ դուք այն կարող եք միավորել ինչ-որ բանի հետ՝ աղցաններից մինչև աղանդեր։
Մի շարք հետազոտություններ հաստատել են նրա զարմանալի առավելությունները առողջության համար այն պարբերաբար օգտագործելու դեպքում։ Ստորև ներկայացնենք դրանցից 20 լավագույնները։
1. Առողջ ճարպերի մեծ քանակի պարունակություն։
Այս ճարպերը չափազանց կարևոր են սրտի կաթվածի ու ինսուլտի ռիսկը, ինչպես նաև վատ խոլեստերինի մակարդակն արյան մեջ նվազեցնելու համար։
2. Օգնում է քաշը կորցնել։
Ավոկադոն քաշը կորցնելուն միտված բոլոր սննդակարգերի գերազանց հավելում է։
3. Արյան ճնշման վերահսկողություն։
Ավոկադոն հարուստ է կալիումով՝ օրգանիզմի վրա նատրիումի ազդեցությունը չեզոքացնող այս կարևոր հանքանյութով։ Սրտի ամերիկյան ասոցիացիայի տվյալներով՝ կալիումի այս բնական աղբյուրը շատ օգտակար է արյան ճնշումը վերահսկողության ներքո պահելու համար։
4. Նպաստում է սիրտ-անոթային հիվանդությունների բուժմանը։
Առողջապահության ոլորտի փորձագետները խորհուրդ են տալիս սննդի մեջ կանոնավոր կերպով ավոկադո օգտագործել, ինչը կօգնի իջեցնել արյան մեջ վատ խոլեստերինի մակարդակն ու բարելավել սրտի առողջությունը։
5. Նվազեցնում է արյան տրիգլիցերիդները։
6. Նվազեցնում է ընդհանուր խոլեստերինի մակարդակը։
7. Նվազեցնում է վատ խոլեստերինի մակարդակը։
8. Ավելացնում է լավ խոլեստերինի մակարդակն արյան մեջ։
9. Հարուստ է սննդարար նյութերով։
Ավոկադոն սննդարար նյութերի լայն սպեկտր է պարունակում, այդ թվում՝ ավելի քան 20 տեսակի հանքանյութեր ու վիտամիններ։
- Վիտամին C – 33%
- Վիտամին E – 21%
- Վիտամին B6 – 26%
- Վիտամին K – 53%
- Պղինձ – 19%
- Ֆոլաթթու – 41%
- Կալիում – 28%
- Պանտոտենաթթու – 28%
10. Բարելավում է սննդարար նյութերի ներծծումը։
11. Բարելավում է հակաօքսիդանտների յուրացումը։
Գազար, սալաթի տերևներ ու սպանախ պարունակող աղցանի մեջ կես ավոկադո ավելացնելն էականորեն բարելավում է այս բանջարեղենի տեսակների մեջ հակաօքսիդանտների մակարդակի յուրացումը։ Այլ կերպ ասած՝ դուք կլանում եք 8.3 անգամ շատ ալֆա-կարոտին, 13.6 անգամ շատ բետա-կարոտին և 4.3 անգամ շատ լյուտեին։
12. Պաշտպանություն շաքարախտից։
Այս միրգը շատ օգտակար է արյան մեջ շաքարի մակարդակը նորմալ պահելու համար՝ նվազագույնի հասցնելով շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը։
13. Ցավազրկում։
Ավոկադոյի էքստրակտն օգտակար է արթրիտի նշանների՝ օսթեոարթրիտի պակասեցման համար։ Այն օժտված է հզոր հակաբորբոքային հատկություններով, որոնք թեթևացնում են բորբոքումներով հարուցված ցավերը։
14. Պակասեցնում են բորբոքումները։
Մի շարք հետազոտություններ հաստատում են, որ քրոնիկական բորբոքումը հանդիսանում է ժամանակակից հիվանդությունների մեծ մասի հիմնական պատճառը, այդ թվում՝ ալերգիաներ, Ալցհեյմերի հիվանդություն, ասթմաներ, սրտի հիվանդություններ ու քաղցկեղ։
Ավոկադոյի մեջ եղած օլեինաթթուն արդյունավետ կերպով քչացնում է բորբոքումները։
15. Բարելավում է աչքերի առողջությունը։
Աչքերի դիստրոֆիան կարող է հանգեցնել կուրության։ Զեաքսանտինն ու լյուտեինը 2 հզոր հակաօքսիդանտներ են, որոնք պարունակվում են ավոկադոյի մեջ։ Դրանք այդ վիճակի բուժման համար չափազանց կարևոր են համարվում։ Իրականում ավոկադոն համարվում է մրգերի մեջ լյուտեինի լավագույն աղբյուրը։
16. Հղիների համար սննդակարգի լավ հավելում։
Վիտամին B6-ն օգտակար է ֆետալային հյուսվածքի ու ուղեղի աճի համար։ Բացի դրանից, ֆոլաթթուն կարևոր նշանակություն ունի պտղի առողջ զարգացման համար հղիության վաղ շրջանում։ այն նաև նվազեցնում է առավոտյան սրտխառնուքը։
17. Պաշտպանություն քաղցկեղից։
Հետազոտությունները ցույց են տվել, որ ավոկադոն կարող է օգնել քաղցկեղի դեմ պայքարում։ Ավոկադոյի էքստրակտը կարող է կասեցնել շագանակագեղձի քաղցկեղային բջիջների աճը։ Այն նաև նվազեցնում է քիմիաթերապիայի կողմնակի էֆեկտները։
18. Ոսկորների առողջություն։
Ավոկադոյի կանոնավոր օգտագործումը ոսկորներն ավելի ամուր է դարձնում։
19. Բարելավում է մարսողությունը։
20. Բարձրացնում է տրամադրությունը։
Ավոկադոյի մեջ եղած վիտամինների ու հանքանյութերի բարձր մակարդակը, մասնավորապես՝ ֆոլաթթուն ու կալիումը, շատ օգտակար են տրամադրության բարձրացման ու դրա փոփոխությունները կանխելու համար։
Մի շարք հետազոտություններ ցույց են տվել ընկճախտի ու կալիումի ցածր մակարդակի միջև կապը։ Ֆոլաթթուն նաև կարևոր նշանակություն ունի դեպրեսիայի նշանների նվազեցման գործում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը