Բաժիններ՝

«Ռակիտիչը լավն է դաշտում, բայց պետք է աշխատի Instagram-ի վրա». Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն Էլ Կլասիկոյից հետո խոսել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչի հետ:

«Մինչ իմ գնալը թույլ տվեք մի բան ասեմ: Ես սա վաղուց էի ուզում ասել: Իվան Ռակիտիչն այս աշխարհի ամենաչգնահատված ֆուտբոլիստներից մեկն է:

Ես ուզում եմ վերջացնել եթերը հենց այս խոսքերով,  քանի որ, սովորաբար, եթերի վերջում խոսում ենք խաղերի հերոսների մասին:

Իմ կարծիքով՝ Ռակիտիչը լավն է դաշտում, բայց պետք է աշխատի Instagram-ի վրա: Նա պետք է զարգացնի իր հաշիվները սոցցանցերում, քանի որ դա հիմա ամենակարևորն է: Նա դրանում այնքան էլ լավը չէ, բայց հրաշալի է դաշտում:

Նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է բոլոր կողմերից: Իվանը շատ լավ է խաղում պաշտպանությունում, որ օգնի Մեսսիին, նա շատ է վազում:

Ինչ վերաբերում է գնդակը վերահսկելուն, ապա այստեղ նա ոչ միայն ֆանտաստիկ է, այլև շատ արդյունավետ: Նա շատ չգնահատված ֆուտբոլիստ է»,- ասել է Մոուրինիոն BeIN Sports-ի եթերում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031