«Հիմա շատ լավ հասկանում եմ, որ Անգլիայում դժվար է մրցաշրջանն ավարտել թոփ-4-ում». Սարի
                                    Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին կիսվել է ԱՊԼ-ում առաջին քառյակում հայտնվելու համար թիմերի մղած պայքարի մասին կարծիքով:
«Կարծում եմ՝ «Տոտենհեմը» դեռ ոչինչ չի երաշխավորել իր համար և պետք է պայքարի թոփ-4-ում հայտնվելու համար: Երկու տեղի համար հավակնում են չորս թիմ: Դա շատ ավելի լավ է, քան երեք թիմը և մեկ տեղը: Տեսնենք՝ ինչ տեղի կունենա:
Հիմա շատ լավ հասկանում եմ, որ Անգլիայում դժվար է մրցաշրջանն ավարտել թոփ-4-ում: ԱՊԼ-ն շատ մրցակցային և դժվար մրցաշար է: Մեր նպատակն է՝ վերադառնալ Չեմպիոնների լիգա: Երջանիկ կլինեմ, եթե մենք կարողանանք դա անել»,- Սարիին է մեջբերում Goal-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    