Բաժիններ՝

Dragon-2 տիեզերանավը «կվարի» «Օտարը» ֆիլմի հերոսուհու մանեկենը

Ռիփլի անունով Մանեկենը, որը անվանվել է «Օտարը» ֆիլմի հերոսուհու պատվին, մարտի 2-ին Միջազգային տիեզերակայան կթռչի Իլոն Մասքի SpaceX ընկերության մշակած Dragon-2 առաջին տիեզերանավի անձնակազմի անդամի բազկաթոռին: Այդ մասին հայտարարել է ընկերության փոխնախագահ Հանս Քենինգսմանը մամուլի ասուլիսում, որը հեռարձակվել է NASA-ի կայքում:

Ավելի վաղ NASA-ն հայտնել էր, որ Dragon-2 (Crew Dragon) տիեզերանավի առաջին արձակումն անօդաչու ռեժիմով դեպի Միջազգային տիեզերակայան պլանավորվում է մարտի 2-ին Երեւանի ժամանակով 11:49-ին, օդաչուավոր ռեժիմով՝ 2019 թվականի հուլիսին: Դրանով կթռչեն NASA-ի աստղանավորդներ Ռոբերտ Բենքենը եւ Դուգլաս Հեռլին:

Երկու թռիչքներն էլ՝ անօդաչու եւ օդաչուավոր, կլինեն փորձարկիչ, ինչից հետո Dragon-2 տիեզերանավը NASA-ի կողմից կհավաստագրվի Միջազգային տիեզերակայան կանոնավոր թռիչքների համար: «Նրա (կնոջ մանեկենի – խմբ.) անունը Ռիփլի է»,- ասել է Քենինգսմանը՝ ճշտելով, որ մանեկենն անվանվել է «Օտարը» ֆիլմի հերոսուհու պատվին:

Նա հավելել է, որ մանեկենը կսարքավորվի տվիչներով, որոնք կգնահատեն Dragon-2 տիեզերանավով թռիչքի պայմանների ազդեցությունն ապագա անձնակազմերի վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031