Բաժիններ՝

Ճերմակ հրաշք. արջուկի տեսանյութը Բեռլինի կենդանաբանական այգում

Բեռլինի կենդանաբանական այգին այցելուներին կրկին ուրախացնում է ճերմակ արջուկներով: Տեսանյութում ցուցադրված է, թե ինչպես է արջուկը զվարճացնում կենդանաբանական այգու այցելուներին։

Բեռլինի կենդանաբանական այգում 12-շաբաթական արջուկը կեցվածք է ընդունում տեսախցիկի առջեւ եւ խաղում Տոնյա մայրիկի հետ: Քոթոթի սեռը, ճիշտ է, դեռ պետք է որոշել: Կենդանաբանական այգու աշխատողները կարծում են, որ դեռեւս չի կարելի արջուկին վերցնել իր մորից, իսկ նա իր ձագին զննել թույլ չի տա:

13 տարի առաջ Բեռլինի կենդանաբանական այգում ծնվել էր Կնուտ սպիտակ արջը: Մայրը հրաժարվել էր նրան կերակրել, եւ ձագուկին խնամել էին անասնաբույժները: Կնուտը դարձել էր հեռուստաէկրանների աստղ, բայց երկար չապրեց. չորս տարեկանում նա ախտահարվեց մահացու վարակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս