Բաժիններ՝

Մահացել է «Ներխուժում» և «Մենթալիստը» սերիալների աստղ Լիզա Շերիդանը

Կյանքի 45-րդ տարում մահացել է ամերիկացի դերասանուհի Լիզա Շերիդանը՝ «Ներխուժում» եւ «Մենթալիստը» սերիալների աստղը: Այդ մասին հայտնել է Deadline հրատարակությունը:

«Լիզան վախճանվել է փետրվարի 25-ի առավոտյան: Նա Նոր Օռլեանի իր տանն էր: Ներկա դրությամբ մահվան պատճառը հայտնի չէ»,-հրատարակությունը մեջբերում է դերասանուհու մենեջեր Միթչ Քլեմի խոսքը: Քլեմն ընդգծել է, որ մի շարք ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվությունը, թե մահվան պատճառը եղել է ինքնասպանությունը, իրականությանը չի համապատասխանում:

«Ընտանիքը միանշանակ հաստատել է, որ դա ինքնասպանություն չի եղել: Հակառակի մասին բոլոր հայտարարությունները 100 տոկոսով հիմնավորված չեն»,-նշել է Քլեմը: Լիզա Շերիդանը մասնակցել է 40-ից ավելի նախագծերի, նկարահանվել է այնպիսի սերիալներում, ինչպիսիք են՝ «Ներխուժում», «Մենթալիստը», «Սկանդալ» եւ «Ծովային ոստիկանություն. հատուկ բաժին» ժապավենները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս