«Հայաստանում եղած բոլոր ռեժիմները բավականաչափ բարենպաստ են և՛ ներդրումների, և՛ ԵԱՏՄ տարածք արտահանելու համար». Տիգրան Խաչատրյան
Հայաստանի ենթակառուցվածքները թույլ են տալիս առնվազն կրկնապատկել Իրանից ստացվող գազի ծավալները։ Ինչպես կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, այսօր օգտագործվում է գազամուղի պոտենցիալի մոտ կեսը։
Ըստ նրա՝ իրանցի ներդրողները հետաքրքրված են Հայաստանում արտադրություն կազմակերպելու հարցով, օրինակ՝ Վանաձորում իրանական ներդրողը պլաստիկ գազաբալոնների արտադրություն է հիմնում, գարնանը վերջին սարքավորումները կներկրվեն։
«Հայաստանում եղած բոլոր ռեժիմները բավականաչափ բարենպաստ են և՛ ներդրումների, և՛ ԵԱՏՄ տարածք արտահանելու համար»,- ասաց նախարարը։
Ըստ նրա՝ ակտիվացել են նաև չինացի ներդրողները, այստեղ ալյումինե իրեր արտադրելու նախագիծ է իրականացվում՝ Եվրոպա արտահանելու նպատակով։ Այդ ծրագրով, Խաչատրյանի խոսքով՝ ներդրումների ծավալը կկազմի մոտ 100 մլն դոլար։
Մանրամասները՝ տեսանյութում։