
WhatsApp-ում կհայտնվի նոր գործառույթ

WhatsApp-ի մշակողները նոր գործառույթ կկիրառեն մեսենջերում, որի շնորհիվ օգտատերերը կկարողանան սահմանափակել իրենց հավելումը խմբակային չաթերին: Այդ մասին հայտնել է Akket պորտալը:
Այսպիսով, WhatsApp-ի օգտատերերին հնարավոր չի լինի որեւիցե խմբի հավելել առանց նրանց համաձայնության: Օգտատերերը լռելյայն կկարողանան խմբում ներգրավվելու հրավերներ ընդունել միայն նրանցից, ովքեր կան շփումների ցուցակում, իսկ մնացած բոլորից առաջարկություններն անմիջապես կարգելափակվեն:
Բացի այդ, մեսենջերում նույնիսկ չեն երեւալու նմանօրինակ ծանուցումները: Նշվում է, որ այս գործառույթը հայտնվել է WhatsApp-ի վերջին թեստային տարբերակում, եւ սպասվում է, որ այն շուտով կհայտնվի մեսենջերի նորացված տարբերակում: Ավելի վաղ տեղեկացվել էր, որ WhatsApp-ը պաշտպանության լրացուցիչ համակարգ է կիրառել Apple-ի օգտատերերի համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: