Մոնեի «Դոժերի պալատը» նկարը 27,5 մլն ֆունտով վաճառվել է Լոնդոնի աճուրդում
Լոնդոնում Sotheby՚s-ի իմպրեսիոնիստների եւ սյուրռեալիստների ստեղծագործությունների երեկոյան աճուրդից 87,7 միլիոն ֆունտ ստեռլինգ է ստացվել, թոփ-լոտ է դարձել Կլոդ Մոնեի «Դոժերի պալատը» նկարը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է աճուրդային տան ներկայացուցիչը:
Մոնեի ստեղծագործությունը, որն աճուրդում հայտնվել է առաջին անգամ, 27,5 միլիոն ֆունտ ստեռլինգով վաճառվել է գնորդի, որը ցանկացել է անհայտ մնալ: «Դա ռեկորդային գին է Մոնեի վրձնի՝ Վենետիկի տեսարանի համար»,- նշել է Sotheby՚s-ի ներկայացուցիչը: