
Կարմիր խաչը 190 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել Դոնեցկի և Լուգանսկի շրջաններ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն շինանյութերով բեռնված 190 տոննա քաշով 9 բեռնատար է ուղարկել Դոնեցկի և Լուգանսկի շրջաններ: Ինչպես հաղորդում է korrespondent.net-ը, այս մասին հաղորդում է Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության մամուլի ծառայությունը:
Կազմակերպությունն անցած շաբաթ 232 տոննա հումանիտար օգնություն էր ուղարկել Դոնբաս:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՄԱԿ-ը հումանիտար օգնության ֆոնդ է ստեղծել Դոնբասի բնակիչների համար, որի նպատակը տարածքի՝ զինված հակամարտությունից տուժած բնակչությանն օգնություն ցուցաբերելն է: