Ի՞նչ է հայտարարագրել Անդրանիկ Քոչարյանը. նա հարուստ անցյալ ունի. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ազգային ժողովի պատգամավորներն արդեն սկսել են ներկայացնել իրենց ունեցվածքի վերաբերյալ հայտարարագրերը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն առաջիններից է 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիր ներկայացնելու առումով: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած փաստաթղթից տեղեկանում ենք, որ Անդրանիկ Քոչարյանը հայտարարագրել է բնակարան եւ ավտոտնակ:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 5 000 000 ՀՀ դրամ:

Անդրանիկ Քոչարյանը 2019թ. հունվարի 18–ին ընտրվել է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Նշենք, որ 1990-1991թթ.Ա. Քոչարյանը եղել է ՀՀ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալը, 1991–1995թթ.՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, 1994-1996թթ.՝ Աղետի գոտում կառավարության արտակարգ լիազոր ներկայացուցիչը, 1995-1999թթ.՝ ԱԺ պատգամավոր: 1999-2000թթ. նա եղել է ՀՀ վարչապետի խորհրդականը՝ պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի եւ կադրային քաղաքականության հարցերով: Անդրանիկ Քոչարյանը եղել է մարտի 1–ի հարցով փաստահավաք խմբի ղեկավարը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս