
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դժվարանցանելի ենՎարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց):
Դիլիջանի ոլորաններում, Կոտայքի և Լոռու մարզերում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Թալին, Գեղարքունիքի մարզի Սևան և Գավառ քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Արագածոտնի մարզի Արագածի, Ապարանի և Թալինի տարածաշրջանների ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: