Դավիթ Տոնոյանի ժամանակ ԱԻՆ-ում խախտումներ են եղել․ ուշագրավ բացահայտումներ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հաշվեքննիչ պալատը բավական ուշագրավ փաստեր է բացահայտել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում իրականացրած ստուգումների արդյունքում:

Ընդ որում, բացահայտումների մեծ մասը վերաբերում է այն ժամանակահատվածին, երբ ԱԻՆ-ը գլխավորում էր Դավիթ Տոնոյանը՝ ՀՀ պաշտպանության ներկա նախարարը:

Պարզվել է` դեռ Կարեն Կարապետյանի կառավարությունը պահուստային ֆոնդից ԱԻՆ-ին 21.4 մլն դրամ է հատկացրել, որի մի մասը պետք է ուղղվեր «Իսուզու» մակնիշի մեքենաների անվադողեր գնելուն:

ԱԻՆ-ը 10.2 մլն դրամով 66 հատ անվադող է գնել, բայց դրանք չեն համապատասխանել «Իսուզու» մակնիշի մեքենայի անվադողերին: Թե ինչու են այդպես վարվել, մնում է միայն ենթադրել: ԱԻՆ-ում հայտնաբերվել է նաեւ բենզինի անհետացման փաստ. Թիկունքի եւ նյութատեխնիկական ապահովման վարչության կողմից ստացված 1 մլն 936 հազար դրամի պրեմիում տեսակի բենզինը ավտոմեքենաներին չի բաշխվել, սակայն մնացորդ չի առաջացել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս