
Գարեգին Բ-ն կհեռանա․ հայտնի է նրա իրավահաջորդը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վերջերս կրկին ակտիվացել են խոսակցություններն այն մասին, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը թողնելու է աթոռը, եւ որ այդ մասին ՀՀ իշխանությունների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն:
Ըստ մեզ հասած լուրերի` կաթողիկոսը ցանկանում է որպես իր իրավահաջորդ տեսնել հարազատ եղբորը՝ Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս Արքեպիսկոպոս Ներսիսյանին:
Պատճառը թերեւս Գարեգին Երկրորդի մտավախություններն են, որ նոր կաթողիկոսը չբացահայտի իր գործունեության հետ կապված անցանկալի դրվագներ. ի վերջո, շատ է խոսվել այն մասին, որ ՀՀԿ իշխանության տարիներին Վեհափառ Հայրապետը բիզնես կապեր է ունեցել` իշխանական վերնախավի թույլտվությամբ, իհարկե:
«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանություննեի համար փորձեց դիմել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանին, սակայն վերջինս անպատասխան թողեց մեր զանգերն ու հաղորդագրությունները»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: