
Ռուսաստանը Թուրքիայից ներկրված 19 տոննա խնձորը հետ է ուղարկել

Ռուսաստանի անասնաբուժական ու բուսասանիտարական վերհսկողության դաշնային ծառայությունը («Ռոսսելխոզնադզոր») հետ է ուղարկել Թուրքիայից Կալնինիգրադ շրջան ներկրված 19 տոննա խնձորը։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Պատճառն այն է, որ Ռուսաստան արտահանված խնձորի պարենային անվտագության սերտիֆիկատը կեղծ է եղել։
Այդ իսկ պատճառով ռուս մասնագետները որոշում են կայացրել Թուրքիայից ներկրված ապրանքը հետ ուղարկել։
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Ռուսաստանը Թուրքիայից ներկրված մրգերը հետ է ուղարկում։ Նախկինում եղել են դեպքեր երբ հետ է ուղարկվել Թուրքիայից ներկրված մանդարինը և նարինջը։