
Գուայդոյի կողմնակիցներն ԱՄՆ-ում Վենեսուելայի դեսպանության հաշիվներից օգտվելու հնարավորություն են ստացել. Reuters

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի կողմնակիցները, որն իրեն ժամանակավոր նախագահ է հռչակել, Վաշինգտոնում այդ լատինամերիկյան հանրապետության դեսպանության հաշիվներից օգտվելու հնարավորություն են ստացել: Փետրվարի 13-ին այս մասին հայտնել է Reuters գործակալությունը։
Վենեսուելական ընդդիմության ներկայացուցիչների թվից գործակալության աղբյուրը նշել է. «Մեզ հայտնեցին հաշիվների մասին»: Նա ընդգծել է, որ Գուայդոյի կողմնակիցները «հնարավորություն ունեն» օգտվելու հաշիվներից, սակայն «ընտրել են չափազանց պահպանողական մոտեցում՝ հաշվի առնելով բոլոր հանգամանքները»:
Ընդդիմության ներկայացուցիչները չեն բացառել, որ կարող են օգտվել հաշիվներում արկա միջոցներից, սակայն նշել են, որ այդ գործողություններին նախ պետք է հավանություն տան վենեսուելացի օրենսդիրները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: