Բաժիններ՝

Գուայդոյի ներկայացուցիչը Վաշինգտոնում հանդիպել է Ներկայացուցիչների պալատի խոսնակի հետ

Վենեսուելայում իրեն նախագահ հայտարարած Խուան Գուայդոյի հանձնարարությամբ ԱՄՆ-ում դեսպանի գործառույթներն իրականացնող Կառլոս Վեկիոն փետվարի 13-ին Վաշինգտոնում հանդիպում է անցկացրել ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ: Այդ մասին ասված է մամուլի համար Վեկիոյի արած հայտարարության մեջ:

Վեկիոն Փելոսիից այն բանի հավասիացումներ է ստացել, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարության վրա գործադրվող ճնշումը կուժեղացվի:

«Չորեքշաբթի Միացյալ Նահանգներում Վենեսուելայի դեսպան Կառլոս Վեկիոն հանդիպում է անցկացրել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ, որը հավաստել է ուզուրպատորի ռեժիմի վրա ճնշումն ուժեղացնելու եւ մարդասիրական օգնության շուտափույթ ապահովման ուղղությամբ երկկուսակացական ջանքերի անհրաժեշտությունը, որը կոչված է վերջ դնելու այն տառապանքներին, որոնք բռնապետությունը պատճառում է Վենեսուելայի ժողովրդին»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Հունվարի 23-ին Գուայդոն իրեն հայտարարել է երկրի նախագահի պաշտոնակատար: Նույն օրը նրան պետության ժամանակավոր ղեկավար է ճանաչել ԱՄՆ-ը, նրան միացել են Լիմայի խմբի երկրները (բացառությամբ Մեքսիկայի), Ամերիկյան պետությունների կազմակերպությունը, մի շարք այլ երկրներ: Մադուրոն տեղի ունեցածը որակել է հեղաշրջման փորձ եւ հայտարարել ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս