Բաժիններ՝

Մակեդոնիայում երկօրյա սուգ է հայտարարված ավտոբուսի վթարից զոհվածների հիշատակին

Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում երկու օր՝ փետրվարի 14-ը եւ 15-ը, սգո օրեր են հայտարարված ավտոբուսի վթարի կապակցությամբ, որի հետեւանքով, վերջին տվյալներով՝ զոհվել է 14 մարդ: Որոշումն ընդունվել է փետրվարի 13-ի երեկոյան երկրի կառավարության արտակարգ նիստի ընթացքում։

Առկա տեղեկատվությամբ՝ ավտոբուսն ընթացել է Սկոպիե – Տետովո մայրուղով, անսպասելիորեն դուրս է եկել հանդիպական գոտի, ինչից հետո ընկել ցածրավայրը Լասկարցի գյուղի շրջանում: Ավտոբուսի վարորդը կայուն վիճակում գտնվում է Սկոպիեի Սեպտեմբերի 8-ի անվան կլինիկայում:

Վթարի պահին, որը տեղի է ունեցել Երեւանի ժամանակով ժամը մոտավորապես 20:00-ին, ավտոբուսում եղել է 50 հոգի: Պատահարի հետեւանքով տուժել է 32 մարդ, որոնցից երեքն օրհասական վիճակում են, 14 մարդ զոհվել է: Առկա տվյալներով՝ բոլոր զոհվածները Մակեդոնիայի Գոստիվար քաղաքի բնակիչներ են, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս