
Հայկ Մարությանի որոշումը՝ դժգոհությունների պատճառ. որոշ վարորդներ պատրաստվում են այսօր բողոքի ակցիա անել. «Ժողովուրդ»

«Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի` «Երեւան ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենին հեռացնելու մասին որոշումը խիստ դժգոհություններ է առաջացրել ընկերության աշխատակիցների մոտ: «Ժողովուրդ» թերթը տեղեկացավ, որ ընկերության աշխատողները եւ որոշ վարորդներ պատրաստվում են այսօր բողոքի ակցիա անել: Ի դեպ, տեղեկացնենք, որ երեկ քաղաքապետը ընկերությանը ներկայացրել է նոր տնօրենին` Ռուբեն Սարգսյանին:
Մեզ հայտնի դարձավ, որ Ռուբեն Սարգսյանն այս ընթացքում անգամ հասցրել է բարեփոխումների առաջարկներ ներկայացնել քաղաքապետարան»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: